Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մրցույթից դուրս է մնացել ընդամենը 51 դիմորդ

Մրցույթից դուրս է մնացել ընդամենը 51 դիմորդ
25.07.2012 | 17:46

Հանրապետական ընդունող հանձնաժողովը հուլիսի 25-ին գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության ցուցակների ճշգրտման, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ հաստատված կարգի 111-րդ կետով նախատեսված լրացուցիչ փուլի արդյունքների ամփոփման, ինչպես նաև քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների (գրությունների) հետ կապված հարցեր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից, օրակարգի հարցերը ներկայացրել և համապատասխան պարզաբանումներով է հանդես եկել ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ, հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռ. Սուքիասյանը: Անդրադառնալով օրակարգի առաջին հարցին` Ռ. Սուքիասյանը ներկայացրել է ընդունելության առաջին փուլի ցուցակների ճշգրտման հետ կապված հարցեր: Համաձայն օրակարգի երկրորդ հարցի` վարչության պետը տեղեկացրել է, որ լրացուցիչ փուլին մասնակցելու հայտ են ներկայացրել առաջին փուլից դուրս մնացած շուրջ 1200 դիմորդից ավելի քան 700-ը, որոնցից բուհ չի ընդունվել միայն 51 դիմորդ: Լրացուցիչ փուլում բարձր մրցույթ է արձանագրվել ԵՊՀ «Եկեղեցաբանություն» և ՀՊՄՀ «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությունների գծով: Անդրադառնալով օրակարգի երրորդ հարցին` Ռ. Սուքիասյանը ներկայացրել է քաղաքացիներից ստացված դիմումները, որի արդյունքում հանձնաժողովը, գործող օրենսդրության շրջանակում, քվեարկությամբ որոշել է բավարարել և կամ մերժել դիմումատուներին:
Լրացուցիչ փուլի արդյունքները հայտնի կդառնան արդեն այսօր:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ